Ալեն Համբարձումյանը տեղափոխվել է Ալաշկերտ

19:16 15.02.2017

«Գանձասար Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Ալեն Համբարձումյանի հետ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կապանյան թիմը շնորհակալություն է հայտնել Ալեն Համբարձումյանից ունեցած ելույթների և ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

24-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոնի` «Ալաշկերտում» կազմում:

(Լուսանկարը` «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության)

Share |

Լրահոս