ՉԼ-ի պատմության մեջ ոչ մի թիմ չի հաղթահարել մրցակցի արգելքը 0:4 հաշվով պարտությունից հետո

17:22 15.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան« հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվել է «Պարի Սեն Ժերմենին»:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում երբեք որևէ թիմ առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո չի հաղթահարել մրցակցի արգելքը:

Նաև Եվրոպա լիգայի շրջանակում նման դեպք չի եղել:

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին:

Share |

Լրահոս