Լուիս Էնրիկե. Աղետ է... մեղավորը ես եմ

03:11 15.02.2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» կրած խայտառակ պարտությունից հետո (0:4) մամուլի ասուլիսում հետևյալն է ասել.

«Սա աղետ է: ՊՍԺ-ն բոլոր առումներով ավելի լավն էր: Հաշիվն արտացոլում է խաղադաշտում կատարվածը:

Ձեզ պետք է պարտության մեղավո՞րը. ես եմ, ոչ թե ֆուտբոլիստները: Ես 4-3-3-ը վերափոխել էի 4-2-3-1-ի, որպեսզի Մեսսին ավելի շատ գնդակ ստանա, սակայն ամեն ինչ ամբողջապես այլ ստացվեց:

ՊՍԺ-ի մասի՞ն. պետք չէ զարմանալ, նրանց կազմում հիանալի ֆուտբոլիստներ կան: Մրցակիցը ցույց տվեց բարձր կարգը և հաղթանակի ձգտումը»,- ասել է մասնագետը:

Աղբյուր` marca
Share |

Լրահոս