Գանձասար Կապանը Կիպրոսում երեք խաղ կանցկացնի

18:06 15.02.2017

Կիպրոսյան հավաքի ժամանակ «Գանձասար Կապանը» նախատեսել է ստուգողական երեք հանդիպում անցկացնել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումները կկայանան փետրվարի 16-ին, 18-ին և 21-ին։ Աշոտ Բարսեղյանի թիմի առաջին մրցակիցը կլինի Լատվիայի 6-ակի չեմպիոն և նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր «Վենտսպիլսը»։

Փետրվարի 18-ին կապանյան թիմը իր ուժերը կչափի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլաիպեդայի «Ատլանտասի» հետ: Իսկ վերջին մրցակիցը կլինի Լեհաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիգրի Սուվալկի» ակումբը, որը հասել է Լեհաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Share |

Լրահոս