Հենրիխ Մխիթարյանն այցելել է դպրոցականներին (ֆոտո)

18:35 15.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և անգլիացի Էշլի Յանգն այցելել են Մանչեսթերի Ակադեմիա և հանդիպել դպրոցականների հետ:

Ֆուտբոլիստները դասատուներին օգնել են դասերի հետ և բացատրել երեխաներին կրթություն ստանալու կարևորությունը:

«Միշտ էլ հաճելի է հանդիպել երեխաների հետ, քանի որ ժամանակին մենք էլ էինք երեխա: Մենք դեռ երեխա ենք մեր ծնողների համար և սովորել ենք դպրոցում, ուստի շատ կարևոր է գալ և աջակցել նրանց ու օգնել ճիշտ ճանապարհ գտնել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «MEN»-ը:

Share |

Լրահոս