Կարատե. Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

20:02 15.02.2017

Կարատեի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականները փետրվարի 14-ին մեկնել են Բուլղարիա` մասնակցելու փետրվարի 17-ից 19-ին Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը,- տեղեկացնում է ՀԿՖ-ի մամուլի ծառայությունը:

Ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային խումբ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17տ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ., կատա), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.):

Share |

Լրահոս