Laureus. Բոլտը՝ տարվա մարզիկ

16:21 15.02.2017

Կայացել է «Laureus»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը:

Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել արագավազորդ Ուսեին Բոլտը:

Ճամայկացին առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, Լեբրոն Ջեյմսից, Ստեֆեն Կարիից, Էնդի Մարեյից և Մո Ֆարայից:

Բոլտը մրցանակը ստանում է 4-րդ անգամ: Նա մրցանակը ստացել է 2009, 2010 և 2013 թվականներին:

«Սպորտի ոգի» անվանակարգում հաղթել է «Լեսթերը»:

Share |

Լրահոս