Մխիթարյանը պատմել է, թե ով է իրեն առաջին անգամ կոչել Միկի

20:12 15.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու ժամանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջարկել է նրան կոչել «Միկի»:

«Երբ տեղափոխվեցի Դորտմունդ, Յուրգեն Կլոպն ասաց. «Լսիր, Մխիթարյան, քո ազգանունը չափազանց երկար է, անունդ` նույնպես: Արի քեզ կոչենք Միկի: Համաձա՞յն ես»:

Պատասխանեցի, որ խնդիր չկա: Եվ այդ օրվանից նրանք սկսեցին ինձ կոչել Միկի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «BBC World Service»-ը:

Share |

Լրահոս