Մոուրինյուն 2 ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն է տվել

22:10 15.02.2017

Եվրոպա լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Սենտ Էտիենին»:

Այդ հանդիպումից առաջ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանգիստ է տրամադրել Ուեյն Ռունիին և Մայքլ Քերիկին»,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Վնասվածքից ապաքինվող Ֆիլ Ջոնսը ևս բաց կթողնի հանդիպումը:

«Յունայթեդ»-«Սենտ Էտիեն» խաղը կկայանա վաղը կեսգիշերն անց՝ Երևանի ժամանակով 00:05-ին:

Share |

Լրահոս