Մոուրինյու. ՄՅՈւ-ն չի կարող ընտրել, խաղալ Եվրոպա լիգայում, թե ոչ

18:52 15.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ Եվրոպա լիգան այն մրցաշարը չի, որում իր թիմը կցանկանար խաղալ:

«Եվրոպա լիգան այն մրցաշարը չի, որտեղ կցանկանայինք խաղալ, սակայն հարգում ենք այն: Չենք կարող ընտրել մրցումները: Մեր վիճակն իսկապես բարդ է: Եվրոպա լիգայի հանդիպումներն անցկացվում են հինգշաբթի, իսկ դա բարդացնում է վիճակը: Դրան ավելանում են նաև Անգլիայի Գավաթի և Լիգայի գավաթի խաղերը:

«Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը հետաձգվել է, և եթե առաջ անցնենք, ապա կրկին խնդիրներ կլինեն: Սակայն խաղում ենք հաղթելու համար:

Կարծում եմ` դա լավ հնարավորություն է թիմին փորձ ավելացնելու համար: Միջազգային փորձը միշտ լավ է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Share |

Լրահոս