Մոուրինյու. Պոգբայի մայրը ցանկանում է, որ խաղն ավարտվի ոչ-ոքի

19:33 15.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Սենթ Էտյենի» հետ խաղից առաջ հայտնել է, թե ինչպիսի արդյունք է ցանկանում տեսնել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մայր Յեո Մորիբան:

«Պոգբայի հետ խոսել ենք լավ ձևով, զվարճալի էր: Կարծում եմ, որ լավ է, գեղեցիկ ճակատագիր: Կարծում եմ, որ միայն Պոգբայի մայրը որոշակի խնդիրներ ունի, ինչը բնական է: Բարդ է կնոջ համար ընտրելը, կասեի` անհնարին:

Գիտեմ, որ Պոգբայի մայրը ցանկանում է ոչ-ոքի տեսնել, սակայն հաջորդ շաբաթ իր տղաներից մեկը կուրախանա, իսկ մյուսը` կտխրի: Կարծում եմ, որ եղբայրները վայելելու են միմյանց դեմ խաղալը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս