Նեյմար. Բարսելոնայի շանսը մեկ տոկոս է, մնացած 99-ը` հավատը

21:04 15.02.2017

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մինչև վերջ հավատալու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուն:

1/8 եզրափակչի առաջին խաղում «կապտանռնագույնները» 0:4 հաշվով պարտվել են ֆրանսիական ՊՍԺ-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին:

«Քառորդ եզրափակիչ դուրս գալու մեր շանսը մեկ տոկոս է, իսկ մնացած 99 տոկոսը` հավատը»,- գրել է Նեյմարն ինստագրամյան իր էջում:

Share |

Լրահոս