ՊՍԺ-ն ոչնչացրեց Բարսելոնային՝ 99.9 %-ով լուծելով դիմակայության ելքը (տեսանյութ)

01:36 15.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Բարսելոնային» և ջախջախեց 4:0 հաշվով: Փարիզյան թիմն իսկական խառնաշփոթի վերածեց ամեն ինչ՝ դառնալով «կապտանռնագույնների» սարսափը:

Հանդիպման 18-րդ րոպեին Անխել դի Մարիան տուգանայինից կատարած հարվածով բացել է հաշիվը:

40-րդ րոպեին Յուլիան Դրաքսլերը կրկնապատկել է այն՝ դիպուկ հարվածելով աջ եզրից:

Ֆանտաստիկ հանդիպում անցկացնող Դի Մարիան 55-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց. հատկանշական է, որ փետրվարի 14-ին արգենտինացին նշում էր ծննդյան տարեդարձը:

Նույն օրը տարեդարձը նշող Էդինսոն Կավանին 72-րդ րոպեին նաև 4-րդ գնդակն է ուղարկել «Բարսելոնայի» դարպասը՝ ձևակերպելով ջախջախիչ վերջնարդյունքը:

«Բարսելոնան» շատ քիչ գոլային պահեր ունեցավ: Առաջին խաղակեսում Անդրե Գոմեշը նպաստավոր դիրքից դարպասապահի վրա հարվածեց, իսկ խաղավերջում Ումտիտին մոտ տարածությունից հարվածեց դարպասաձողին: Գոլային այլ պահեր Լուիս Էնրիկեի թիմը չի ունեցել:

Պատասխան հանդիպումից առաջ Ֆրանսիայի գործող չեմպիոնը չափազանց, անասելի մեծ առավելություն է ստանում:

«Բարսելոնան» ՊՍԺ-ին հյուրընկալելու է մարտի 8-ին:

Share |

Լրահոս