Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն ԱԱ-2022-ին ընդառաջ պլանավորում է մեծ խաղադրույք անել հարձակվող Նեյմարի վրա։ Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ իր աստղին աչքի տակ պահելու համար, մարզիչը հրավիրել է նաև 39-ամյա վետերան Դանի Ալվեշին։
Ավելի վաղ Տիտեն ասել էր, որ Ալվեշը պետք է հանդերձարանում ճիշտ մթնոլորտ ապահովելու և մյուս ֆուտբոլիստներին մարտական ոգի փոխանցելու համար։ Բայց հաղորդվում է, որ Ալվեշը, որը Նեյմարի՝ «Բարսելոնայից» «Սանթոս» տեղափոխվելու նախաձեռնողներից մեկն էր 2013-ին, հրավիրվել է, որ «դայակություն» անի 30-ամյա ֆուտբոլիստին։ 2018-ին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությանը Ալվեշը ծնկի վնասվածքի պատճառով բացակայում էր, ինչի արդյունքում Նեյմարը իրեն շատ սիմուլյացիաներ էր թույլ տալիս՝ դառնալով ծիծաղի առարկա։
Եվս մեկ խաղացող, որը կարող է լուրջ ազդեցություն թողնել Նեյմարի վրա, պաշտպան Տյագո Սիլվան է, որի հետ Նեյմարն ավելի վաղ հանդես է եկել ՊՍԺ-ում։ Նշվում է, որ Մարկինյոսը ևս ազդեցություն ունի բրազիլացու վրա, բայց նրա մեթոդներն ավելի մեղմ են, քան Ալվեշինն ու Սիլվայինը։