Պոդոլսկին տեղափոխվում է Ճապոնիա

17:10 15.02.2017

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարիերան շարունակելու է Ճապոնիայում, հայտնում է «Hurriyer»-ը:

Աղբյուրի պնդմամբ, 31-ամյա գերմանացի ֆուտբոլիստը տեղափոխվելու է ճապոնական «Վիսել Կոբե» ակումբ:

Պոդոլսկուն առաջարկվել է 3 տարվա պայմանագիր`15 միլիոն եվրո աշխատավարձով:

Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 2,7 միլիոն եվրո:   

Share |

Լրահոս