Անչելոտի.Պետք է նույն խաղը ցույց տանք նաև Լոնդոնում

11:53 16.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է Լոնդոնի «Արսենալին»:

Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծիքն է հայտնել հանդիպման մասին.

«Ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացինք: Այս հանդիպման արդյունքը շատկ կարևոր է մեզ համար: Պետք է նույն խաղը ցույց տանք նաև Լոնդոնում:

Պատասխան խաղում հարկավոր է խուսափել խնդիրներից: Լավ կպատրաստվենք այդ հանդիպմանը:

Տիագոն իդեալական ֆուտբոլ ցուցադրեց»,- իտալացի մասնագետի խոսքն է փոխանցել «BBC»-ն:

Share |

Լրահոս