Արսենալի դահիճը. Բավարիան մեկ ու կես ոտքով քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

01:36 16.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» 5:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»:

Հանդիպման 12-րդ րոպեին իրեն բնորոշ հարվածով բացել է Արյեն Ռոբենը: 30-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին անկյունայինի խաղարկումից հետո փորձում էր գնդակը հեռացնել սեփական տուգանայինից, սակայն ուշացել է և հարվածել մրցակցին:

Մանուել Նոյերին հաջողվել է հետ մղել Ալեքսիս Սանչեսի իրացրած 11 մետրանոցը, սակայն գնդակն անդրադարձից հետո հայտնվել է չիլիացու մոտ, ով հավասարեցրել է հաշիվը:

Ընդմիջումից հետո վնասվածք է ստացել հյուրերի պաշտպան Լորան Կոսելնին և փոխարինվել: Դրանից հետո «զինագործները» չորս գնդակ են բաց թողել. մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը, դուբլի հեղինակ է դարձել Տիագո Ալկանտարան:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Լոնդոնում:

Share |

Լրահոս