Ռեալի կամային, վստահ հաղթանակը Նապոլիի նկատմամբ (տեսանյութ)

01:36 16.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Նապոլիին» և հաղթեց 3:1 հաշվով:

Հանդիպման 8-րդ րոպեին նեապոլական թիմի հարձակվող Լորենցո Ինսինյեն շատ հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը:

19-րդ րոպեին Կարիմ Բենզեման Խամեսի փոխանցումից հետո գլխի հարվածով գրավել է Ռեյնայի դարպասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 4 րոպե անց Ռոնալդուի փոխանցումից հետո Կրոսը 2-րդ գոլն է խփել: 5 րոպե անց Կազեմիրոն հիասքանչ գոլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով վերջնարդյունքը:

Պատասխան խաղից առաջ Զինեդին Զիդանի թիմը մեծ առավելություն է ստանում:

«Նապոլին» «արքայական» ակումբին կհյուրընկալի մարտի 7-ին:

Share |

Լրահոս