Ֆուտզալ. Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը ջախջախել է Թուրքիայի ընտրանուն

14:00 16.02.2017

Ֆուտզալ Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը Իրանում շարունակում է մասնակցությունը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը:

Բիզնես լիգայի ազգային թիմը 10:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Թուրքիայի հավաքականի նկատմամբ:

Հեթ-տրիկ են ձևակերպել Էդգար Ստեփանյանը և  Արտավազդ Գրիգորյանը, դուբլի հեղինակ է դարձել Տիգրան Զաքարյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Աշոտ Նազարեթյանը և  Հայկ Կիրակոսյանը:

Մեր հավաքականն այսօր հանդիպելու է նաև Հունգարիայի ընտրանուն:

Share |

Լրահոս