Հոկեյ. Արարատը Բելառուսի առաջնության փլեյ-օֆում է

12:44 16.02.2017

Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն ավարտել է ելույթը Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Հայկական ակումբը 44 խաղում վաստակելով 74 միավոր` 12 թիմերի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը շարունակելու են փլեյ-օֆում:

Քառորդ եզրափակչում միմյանց հետ խաղալու են` «Շախտյոր-2» -«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«Մինչև 18 տարեկանների հավաքական»:

Share |

Լրահոս