Հումելսը` Բունդեսլիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստ

13:00 16.02.2017

Գերմանական «Mafo» պարբերականը հարցում է կազմակերպել երկրպագուների շրջանում` պարզելու նրանց կարծիքը Բունդեսլիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստի մասին:

Հարցման արդյունքներով Գերմանիայի առաջնության ամենագրավիչ ֆուտբոլիստն է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը, ով ստացել է ձայների 38.8 տոկոսը: Նա առաջ է անցել Մանուել Նոյերից` 20.2 տոկոս և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեից` 14.6:

Բունդեսլիգայի ամենագրավիչ օտարերկրացին է Խավի Մարտինեսը` 11.1 տոկոս:

Share |

Լրահոս