Կան. Այնպիսի տպավորություն է, որ Արսենալի ֆուտբոլիստները լուրջ չեն ընդունում Վենգերին

16:23 16.02.2017

Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը սուր քննադատության է ենթարկել Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո:

«Երբեք չեմ տեսել, որ թիմն այդքան թույլ խաղա: Նրանք սարսափելի վատ էին խաղում առանց գնդակի: Ֆուտբոլիստները չափազանց պասիվ էին, և դա մասնավորապես վերաբերում է Օզիլին:

Այնպիսի տպավորություն է, որ «Արսենալի» ֆուտբոլիստներն այլևս լուրջ չեն ընդունում Վենգերին»,- Կանի խոսքը մեջբերում է «Metro»-ն:

Share |

Լրահոս