Ռամոս. Չեմ հերքի, որ Բարսելոնայի պարտությունն ուրախացրել է ինձ

13:19 16.02.2017

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները երբեք չեն թաքցրել, որ իրենց ուրախացնում է սկզբունքային մրցակցի պարտությունը:

«Արքայական ակումբի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «կապտանռնագույնների» խոշոր հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջին խաղում:

«Բարսելոնայի» պարտությունն ինձ չի զարմացրել: Չեմպիոնների լիգայում պատժվում ես, եթե թույլ խաղ ես անցկացնում: ՊՍԺ-ն լավ հանդես եկավ` իրականացնելով ուժեղ պրեսինգ:

Չեմ թաքցնի, որ «Բարսելոնայի» պարտությունն ուրախացրել է ինձ: Իհարկե, չեմ ցանկանում տեսնել ընկերներիս տառապանքը, սակայն ակնհայտ է, որ «Բարսելոնայի» հաղթանակներն ինձ դուր չեն գալիս»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «АS»-ը:

Share |

Լրահոս