Ռոնալդուն ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Չեմպիոնների լիգայում

12:38 16.02.2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Չեմպիոնների լիգայում,- տեղեկացնում է «Statbunker»-ը:

1/8 եզրափակչի` «Նապոլիի» հետ առաջին խաղում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը փոխանցում է կատարել Տոնի Կրոսին, ով գրավել է Պեպե Ռեյնայի դարպասը: Պորտուգալացու համար այս փոխանցումը 31-րդն է Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:

Այսպիսով, Ռոնալդուն ցուցակում շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսին` 30: Երրորդ տեղում ընթացող Լիոնել Մեսսին կատարել է 24 փոխանցում:

Share |

Լրահոս