Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

11:37 16.02.2017

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչմրցաշրջանային փուլում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: «Մինեսոտա Յունայթեդի» հետ խաղն ավարտվել է 3:3 հաշվով:

Մրցավեճի 57-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը:

Հայ ֆուտբոլիստն այս խաղում ևս եղել է իր թիմի ավագը:

Մովսիսյանը փոխարինվել է հանդիպման 75-րդ րոպեին:

Share |

Լրահոս