Զիդան. Արդյունքը դեռևս չի ապահովում հաջորդ փուլի ուղեգիրը

11:13 16.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Նապոլիին»:

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիքն է հայտնել խաղի մասին.

«Ֆուտբոլն այնպիսին է, որ կարող ես հիանալի ֆուտբոլ ցուցադրել, սակայն մրցակիցը գոլ խփի: Ընդունած գոլը փոքր-ինչ խառնեց մեր ծրագրերը, սակայն կարողացանք խաղը մեր ձեռքը վերցնել և բեկել ընթացքը:

Արդյունքը գոհացնում է, սակայն դեռևս չի ապահովում հաջորդ փուլի ուղեգիր»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերել «France Football»-ը:

Share |

Լրահոս