Մասկերանո. Բարսելոնան ավելին է, քան թիմի ցանկացած ֆուտբոլիստ

22:05 16.02.2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել է, որ թիմի հարաձկվող Լիոնել Մեսսին միակ ֆուտբոլիստն է, ում հեռանալը խնդիրներ կստեղծեր ակումբի համար:

«Մեսսի անփոխարինելի է, նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա լավագույնն է ակումբի պատմության մեջ և սպորտում: Մենք ունենք ուրիշ խաղացողներ ևս, որոնք անպայման կգրեն իրենց անունները ակումբի պատմության մեջ, բայց մտածել, որ, երբ դու հեռանաս` թիմի համար խնդիրներ կստեղծվեն` իմ կարծիքով մեծ սխալ է:

«Բարսելոնան» ավելին է, քան նրա առանձին վերցրած ֆուտբոլիստը: Ավելի ստույգ, ցանկացաց ֆուտբոլիստ` բացառությամբ Մեսսիի: Դա է իրականությունը», - ընդգծել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս