Գործակալ. Օզիլից քավության նոխազ են դարձրել

12:55 17.02.2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրիկ Սոգուտը կարծում է, որ երկրպագուներն անարդարացիորեն են քննադատում գերմանացի ֆուտբոլիստին:

«Քննադատությունն արդարացի է, եթե ֆուտբոլիստը վատ է խաղում: Սակայն Մեսութը զգում է, որ մարդիկ չեն կենտրոնացել իր խաղի վրա, այլ նրան օգտագործում են որպես քավության նոխազ, երբ «Արսենալի» արդյունքները վատն են:

Գնդակին տիրելու «Բավարիայի» տոկոսը 74 էր: Այդ դեպքում ինչպե՞ս փլեյմեյքերը պետք է պահեր ստեղծի, եթե նրա մոտ գնդակ չկա: Նման հանդիպումներում մարդիկ մեղավոր են դարձնում այն խաղացողին, ում տրանսֆերն ամենաթանկն է և, ով ավելի շատ գումար է վաստակում»,- Սուգուտի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս