Ալաշկերտը ժամանել է ԱՄՆ

13:52 17.02.2017

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» Երևան – Դոհա - Լոս Անջելես չվերթով ժամանել է ԱՄՆ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալաշկերտցիները հանգրավել են Սանտա Բարբարայի «Ռեզիդենս Ինն Օքսնարդ Մարիոթ» հյուրանոցում: Այսօր թիմն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ առաջին մարզումը կանցկացնի հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող խաղադաշտում:

Փետրվարի 18-ին Երևանի ժամանակով 22:30-ին «Ալաշկերտը» կանցկացնի ամերիկյան մրցաշրջագայության առաջին հանդիպումը՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա «Վեսթ Մոնտ Քոլեջ» խաղադաշտում:

Share |

Լրահոս