2017-ին Բեյլն առաջին անգամ կհայտնվի Ռեալի հայտացուցակում

16:52 17.02.2017

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է դաշտ վերադառնալ,- տեղեկացնում է «Football Espana»-ն:

Նախորդ շաբաթ 27-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները երեք ամիս բաց թողնելուց հետո: Ամենայն հավանականությամբ, նա կհայտնվի Պրիմերայի 23-րդ տուրի` կատալոնական «Էսպանյոլի» դեմ հանդիպման հայտացուցակում:

«Ռեալ» - «Էսպանյոլ» խաղը կկայանա փետրվարի 18-ին:

Share |

Լրահոս