Հայ դահուկորդներն ավարտել են ելույթն Էրզրումի փառատոնում

12:27 17.02.2017

Էրզրումում ավարտվել է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Հայ դահուկավազորդները մրցեցել են արագավազքում:

Տղաների պայքարում Միքայել Միքայելյանը վերջնագիծը հատել է 27-րդը, իսկ աղջիկների մրցաշարում Գոհար Թադևոսյանը 45-րդն էր:

Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանը մրցել է ոլորավայրէջքում և զբաղեցրել 27-րդ տեղը:

Այդ մրցելույթը հայ դահուկորդների համար վերջինն էր Էրզրումի փառատոնում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս