Մոուրինյու. Պայքարը դեռ ավարտված չէ

10:58 17.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում ֆրանսիական «Սենթ Էտյենի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Առաջին կեսում մեզ չբավականացրեց կենտրոնացվածությունը: Պաշտպանությունում կոպիտ սխալներ ենք թույլ տալիս, դանդաղ էինք գրոհում: Մեր բախտը բերեց, որ ընդմիջմանը գնացինք հաղթողի կարգավիճակում:

Ընդմիջումից հետո դրությունը փոխվեց, սկսեցինք ավելի արագ գործել: Կատարյալ չէինք խաղում, սակայն ավելի լավ, քան առաջին կեսում: Լավ արդյունքի հասանք, սակայն պայքարը դեռ ավարտված չէ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս