Պերեսը ցանկանում է հեռանալ Ռեալի նախագահի պաշտոնից

12:35 17.02.2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտածում է իր պաշտոնից հեռանալու մասին,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Աղբյուրի համաձայն` «արքայական ակումբի» ղեկավարը փորձում է հետնորդ գտնել, ով կշարունակի իր աշխատանքը: Բացի այդ, նա պետք է հետևի ակումբի օրենքներին, որոնք անհրաժեշտ են նախագահ լինելու համար, և շարունակի աշխատանքը «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնը վերակառուցելու շուրջ: Ֆլորենտինոյի նման որոշումը կապված է այն բանի հետ, որ նա ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին:

Պերեսն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2000 թվականին: Նա պաշտոնից հեռացել է 2006-ին, սակայն վերադարձել 3.5 տարի անց:

Share |

Լրահոս