Պոգբա. Դուր եկավ խաղալ եղբորս հետ

11:22 17.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սենթ Էտյենին» հաղթելուց հետո խոսել է իր եղբոր` մրցակցի պաշտպան Ֆլորենտեն Պոգբայի դեմ հանդես գալու մասին:

«Դրանում ինչ-որ կախարդական բան կար, նման բան ամեն օր չի տեղի ունենում: Ինձ դուր եկավ եղբորս հետ խաղալը»,- Պոգբա կրտսերի խոսքը մեջբերում է «BBC»-ն:

Share |

Լրահոս