Արիգո Սակին սուր քննադատության է ենթարկել Բարսելոնային

15:17 17.02.2017

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին սուր քննադատության է ենթարկել կատալոնական «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ին պարտվելուց հետո (0:4):

«Արդեն որոշ ժամանակ է ինչ «Բարսելոնան» «Բարսելոնա» չէ: Իսպանիայի առաջնությունում նրանք հաղթում են թույլ մրցակիցներին, իսկ ուժեղների հետ խնդիրներ են առաջանում: Այնտեղ այլևս չի գնահատվում թիմային, հարձակողական խաղը: Նրանք ֆուտբոլի դասեր էին տալիս ամբողջ աշխարհին:

Մեսսին նույնպես դադարել է գերազանցել մրցակիցներին, քանի որ մեքենան այլևս չի գործում: Առանց թիմային խաղի առանց ֆուտբոլիստները կորցնում են իրենց: Այդ պատճառով պատասխան խաղում «Բարսելոնային» հրաշք անհրաժեշտ կլինի հաջորդ փուլ դուրս գալու համար»,- Սակիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Share |

Լրահոս