Սան Անտոնիոյի հարձակվողը սկսել է հանդիպել Վոզնյացկիի հետ (ֆոտո)

12:00 17.02.2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո» ակումբի ծանր հարձակվող Դևիդ Լին սկսել է հանդիպել դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի հետ: Այդ մասին հաղորդել է թենիսիստուհու եղբայր Պատրիկը:

«Կարոլինան այդ մասին ինձ հայտնել է տարվա սկզբում: Ինձ համար դա նորություն էր: Կարծում եմ, որ հիանալի է: Նա խելացի և կիրթ տղա է»,- Պատրիկի խոսքը մեջբերում է «Ekstra Bladet»-ը:

33-ամյա Լիին նկատել են դեռ սեպտեմբերին կայացած US Open-ի ժամանակ:

Share |

Լրահոս