Վենգեր. Հաջորդ տարի անպայման կաշխատեմ, սակայն չգիտեմ որտեղ

17:36 17.02.2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ թոշակի անցնել:

67-ամյա մասնագետը նշել է, որ մեծ ֆուտբոլից հեռանալու մտադրություն չունի:

«Հաջորդ տարվանից թոշակի չեմ գնա: Անպայման կաշխատեմ, սակայն դեռ չգիտեմ որտեղ: «Արսենալի» հետ ես մեծ պատմություն ունեմ: Բարդ է ցույց տալ, որ ես դեռ ուժ ունեմ:

Իմ հեռանալուց հետո էլ «Արսենալը» բոլոր հանդիպումները չի հաղթելու: Մենք անընդհատ մտածում ենք, որ թիմը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Daily Mail»-ը:

ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային», որից հետո Վենգերի հասցեին քննադատությունները շատացել են:

Share |

Լրահոս