Կոնտե. Մի մոռացեք Վենգերի կատարած աշխատանքը

20:45 17.02.2017

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղից հետո (1:5) որոշ մասնագետներ կոչ էին անում Վենգերին ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալ «Արսենալից»:

«Ես շատ եմ հարգում Արսեն Վենգերին որպես մարդ և որպես մարզիչ: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Մի մոռացեք այն աշխատանքի մասին, որը նա կատարել է», - Կոնտեի խոսքն է փոխանցել «BBC»-ն: 

Share |

Լրահոս