Ձամպարինի. Դիբալան նոր Մեսսին է

19:51 17.02.2017

Իտալական «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբիալային կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

«Պալերմոն» 2015 թվականին Դիբալայի տրանսֆերը «Յուվենտուսին» վաճառել էր 32 միլիոն եվրոյի դիմաց:

«Նրանք, ովքեր քննադատում են Պաուլոյին` խաղագար են: Նա նոր Մեսսին է: Դիբալան լավագույններից մեկն է:

Որքանով, որ ես կարող եմ դատել, Դիբալան այժմ արժե 150 միլիոն եվրո», - Ձամպարինիի խոսքն է փոխանցել «Tuttosport»-ը:

Share |

Լրահոս