Սքոուլզ. Իբրահիմովիչը կարծես 30 տարեկան լինի

20:10 17.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը տպավորված է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարզավիճակով:

«Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն և ես նույնպես 100 տոկոս վստահ չէի, որ նա կարող է այսպես խաղալ: Վերջիվերջո, Իբրահիմովիչը 35 տարեկան է:

Եթե դիտենք նրա խաղը, ամենևին էլ չի երևում, որ Իբրահիմովիչը 35 տարեկան է, նա հետևում է իրեն և հիանալի մարզավիճակում է: Նա կարծես 30 տարեկան լինի», - Սքոուլզի խոսքն է փոխանցել «Goal»-ը:

Share |

Լրահոս