Զիդան. Չէի ցանկանա, որ Մորատան հեռանար

22:38 17.02.2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի մասին:

«Ես չէի ցանկանա, որ Մորատան հեռանար «Ռեալից» մրցաշրջանի ավարտից հետո: «Էսպանյոլի» դեմ խաղում նա խաղադաշտ դուրս կգա «Ռեալի» հիմնական կազմում և ես գիտեմ, որ դա վերջին անգամը չի լինելու:

Ամեն խաղից առաջ մենք գնահատում ենք ֆուտբոլիստներին և հանգամանքները: Մարզչական շտաբը գիտի, թե քանի րոպե է խաղացել այս կամ այն ֆուտբոլիստը և ինչ ենք մենք ցանկանում յուրաքանչյուր ֆուտբոլիստից», - ասել է ֆրանսիացի մասնագետը: 

Share |

Լրահոս