«Տոտենհեմի» 3 խաղացող տուգանվել է կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնակարգը խախտելու համար։
Պաշտպան Սերխիո Ռեգիլոնը և կիսապաշտպաններ Էրիկ Լամելան ու Ջովանի Լո Չելսոն տուգանվել են։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» խաղացողները «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մանուել Լանսինիի հետ Սուրբ Ծնունդն անցկացրել էին միասին։ Ենթադրվում է, որ տոնակատարությանը ներկա է եղել 18 հոգի։ Քաղաքում արգելված է Սուրբ Ծննդյանը հավաքվել մեծ խմբերով՝ բացառությամբ ընտանիքի անդամների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոտենհեմ»-«Ֆուլհեմ» խաղը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։