Արժանի չենք Մխիթարյանին. երկրպագուների արձագանքը

21:15 20.02.2017

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբեռնին»:

Առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը հավասարեցրել է Մարկուս Ռեշֆորդը: Երկրպագուները հիացած էին Մխիթարյանի փոխանցմամբ:

@danropes93

«Շատերը կասեն, որ սա Մխիթարյանի լավագույն խաղը չէր, դրա հետ համաձայն եմ, սակայն չկար նրանից ավելի լավը դաշտում»:

@Tahmedur_Rahman

«Արժանի չենք Մխիթարյանին»:

@YourBoyWazz

«Ինչպիսի փոխանցում էր Մխիթարյանից»:

@hamko_F1

«Մխիթարյանը պետք է ընդմիշտ լինի մեկնարկային կազմում»:

@alex_barrera06

«Արտակարգ փոխանցում Մխիթարյանից: Այդ տղան իսկական կրակ է կիսապաշտպանությունում»:

Andrew2180 23@

«Լավ գոլ, սակայն Մխիթարյանի փոխանցումը նրբաճաշակ էր»:

@manuel_ndah

«Փոխանցումն ավելի լավն էր, քան գոլը»:

@hr072

«Որքա՞ն եք վճարում Մխիթարյանին: Պետք է հավելավճար ավելացնել: Ինչպիսի փոխանցում»:

Share |

Լրահոս