Սքոուլս. Գլխումս փորձում եմ հասկանալ Մխիթարյանի փոխանցման երկրաչափությունը

13:04 21.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պոլ Սքոուլսը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հիանալի փոխանցում էր: Գիտենք, որ նա ունակ է դրան: Տեսել ենք դա վերջին տարիներին Դորտմունդի «Բորուսիայում»: Այժմ տեսնում ենք Մխիթարյանին այսպիսի փոխանցումեր կատարելիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պաշտպանությունը սարսափելի էր: Ռեֆշորդի լավ որակներն օգնեցին նրան աչքի ընկնելու հարցում: Դեռ գլխումս փորձում եմ հասկանալ Մխիթարյանի փոխանցման երկրաչափությունը: Այն դիտել եմ նվազագույնը 9 անգամ: Կարող ես պահել շունչդ, երբ տեսնում ես, թե ինչպես է Միկին գնդակն ամբողջ պաշտպանության միջոցով ուղարկում Ռեշֆորդին:

Կրկին այն մասին, թե ինչ է անում Մխիթարյանը: Ոչ ոք դաշտում չունի նման տեսադաշտ` չհաշված փայլատակելու նման հաճախակիությունը: Աքսորից հետո նա դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ստեղծագործական ամենամեծ վտանգը, և երկրպագուները հույս ունեն տեսնել դրա շարունակությունը, քանի որ մրցաշրջանը չի ավարտվել»,- Սքոուլսի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը:

Share |

Լրահոս