Գանձասար-Կապանը տնային հանդիպումները կանցկացնի Հանրապետական ստադիոնում

17:33 24.02.2017

«Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի տնային հանդիպումներն անցկացնելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

ՀՖՖ-ն հայտարարություն է ներկայացրել.

«Հաշվի առնելով այն, որ այսուհետ «Արարատ» թիմը իր տնային հանդիպումները կանցկացնի ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադաշտ), իսկ «Գանձասար-Կապանը» հանդես կգա «Հանրապետական» մարզադաշտում»:

Հիշեցնենք, որ Կապանի Գանձասար մարզադաշտը որակազրկվել է 2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...