Կատակ երկրպագուից. Մխիթարյանը ձևացրեց, թե վնասվածք է ստացել, որ գնա սահելու

18:01 25.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» սրամիտ երկպագուներից մեկը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատակել  է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի շուրջ:

Երկրպագուն հետևել է Ֆինլանդիայում այս օրերին ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանն ու այնտեղ նկատել հայ մասնակից Մխիթարյանին, ինչից հետո էլ «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է այս լուսանկարն ու հետևյալ գրառումը կատարել.

«Lmao ... Մխիթարյանը ձևացրել է, թե վնասվածք ունի, որպեսզի գնա դահուկներով սահելու»:

Երկրպագուն իրականում նկատել էր հայ դահուկորդուհի Աննա Մխիթարյանին:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» հետ կայացած պատասխան խաղի ժամանակ: Վնավսածքի պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք խաղը:

 

Share |

Լրահոս