Մեկնարկել է Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրը։ Տարվա 2-րդ խաղում «Սևիլիան» հյուրընկալել էր Բիլբաոյի «Աթլետիկին»․ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։
Խաղի 15-րդ րոպեին Անդեր Կապան բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին։ 60-րդ րոպեին Նունեսը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ 1։1։
Այս ոչ-ոքիից հետո «Սևիլիան» 35 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Աթլետիկը» 29 միավորով 7-րդն է։
Տուրի առաջին հանդիպումը՝ «Վալյադոլիդ» — «Լեգանես», նույնպես ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2։