Փետրվարի 9-ի գիշերը Սան Ֆրանցիսկոյում կայացել է բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» — «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպումը։ Վերջիններս 125-120 հաշվով հաղթեցին տանտերերին։
Հանդիպման ընթացքում «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը 3-միավորանոց 3 դիպուկ նետում է կատարել և NBA-ում իր երեք-միավորանոց դիպուկ նետումների թիվը հասցրել է 1832-ի։ Սա հնարավորություն տվեց Լեբրոնին բոլոր ժամանակների 3-միավորանոց դիպուկ նետումների ցանկում բարձրանալ 15-րդ հորիզոնական՝ շրջանցելով Չոնսի Բիլապսին։ Այս մասին հայտնում է NBA-ի Twitter-յան պաշտոնական էջը։
Congrats to @KingJames of the @Lakers for moving up to 15th on the all-time 3PM list! pic.twitter.com/FV0t61HXJm
— NBA (@NBA) February 9, 2020