Վերատի. Կավանիի գոլից հետո Բարսայի խաղացողներն ինձ ասացին, որ ամեն ինչ վերջացած է

13:08 09.03.2017

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած պարտությունը (1:6, 5:6՝ երկու խաղի արդյունքում) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում.

«Կավանիի գոլից հետո մենք մի փոքր հանգստացանք: Ես զրուցեցի «Բարսելոնայի» խաղացողների հետ, նրանք ինձ ասացին, որ ամեն ինչ վերջացած է:

Չեմ կարող բացատրել, թե մենք ինչպես 3 գոլ բաց թողեցինք 7 րոպեում, բայց սա ֆուտբոլ է: Ես երբեք չեմ մոռանա այս խաղը: Հուսով եմ՝ այն բոլորի համար դաս կլինի:

«Բարսելոնան» արժանիորեն շարունակեց պայքարը: Մեզ համար դժվար էր խաղալը, փոխանցումներ կատարելը: Մրցակիցը ակտիվորեն պրեսինգի էր դիմում առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք ավելի լավ սկսեցինք խաղալ:

Հիմա մեզ բարդ ժամանակաշրջան է սպասվում: Պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ գլուխներս բարձրացնելու համար: Պետք է տղամարդ մնալ:

Բոլորս ենք ճնշված: Պարտվեցինք 1:6 հաշվով, և հարցն այստեղ մրցավարի մեջ չէ: Հիմնական պատասխանատվությունը հենց մեզ վրա է ընկած»,- Վերատիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Share |

Լրահոս