Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին

12:06 10.03.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռոստովի» հետ առաջին խաղում փոխարինել Հենրիխ Մխիթարյանին:

«Գիտենք, որ նա չի կարող խաղալ 90 րոպե: Գիտեինք, որ անկախ արդյունքից նա խաղալու է 60 րոպե: Միասին ենք այդ որոշումը կայացրել, քանի որ նա լավագույն մարզավիճակում չէր:

Միկիին հնարավորություն տվեցինք հանդես գալ Զլատանի հետ հարձակման գծում: Նա լավ կատարեց իր աշխատանքը և հանդիպումն ավարտեց առանց վնասվածքի, ինչը շատ կարևոր է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Express»-ը:

Share |

Լրահոս